ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

ՀՀՇ-ից, ՀԱԿ-ից պոկվածների, մասնատվածների, բեկվածների, Սասունի, Նիկոլի, Արզումանյան Ալիկի և մյուսների մասին

ՀՀՇ-ից, ՀԱԿ-ից պոկվածների, մասնատվածների, բեկվածների, Սասունի, Նիկոլի, Արզումանյան Ալիկի և մյուսների մասին
18.07.2017 | 09:16

Արդյոք միայն հայկակա՞ն երևույթ է, թե՞ բոլոր ազգերին էլ բնորոշ է…
Ես չեմ հասկանում, թե այդքան փոխադարձ ատելությամբ դուք ինչպե՞ս եք իրար հետ եղել, քաղաքական պայքար տարել նույն շարժման, նույն կուսակցության շարքերում: Ո՜նց էիք գովաբանում իրար, հիմա ի՞նչ եղավ…


Կարդում եմ թույնի, անեծքի, պարսավանքի, չկամության, թշնամանքի, գուցե նաև նախանձի այդ «տիեզերական» չափաբաժինը և զարմանում՝ հիշում ձեր հիացական ու թրջված աչքերը նրանց ելույթները լսելիս, նրանց անվան վանկարկումները, գրկախառնությունները… Եվ հիմա նոր արդեն հասկանում եմ ընդդիմադիր ուժեր կոչված քաղաքական խմբերի պարտության կամ չկայացման, հեղինակազրկման պատճառները:


Դուք ոչ միայն իշխանություններին էիք ատում, այլև, պարզվում է, մեկդ մյուսին՝ հատկապես ձեր միջի հաջողակներին: Ձեր «ես»-ը, ձեր անձը կարևորելու, առաջինը, գլխավորը լինելու մարմաջը, ձեր անփոխարինելիությունն ընդգծելու հիվանդությունը և փոխադարձ ատելությունը քայքայեցին, մասնատեցին, հեղինակազրկեցին, փոշիացրին ձեր ձեռքբերումները, ձեր շարքերը:


Մի բան պարզ է, եթե գայիք իշխանության, ապա կատեիք նաև ձեզ իշխանության բերողներին՝ ժողովրդին… Եվ ցավն այն է, որ գրեթե բոլորդ էլ նույնն եք։
Դե ի՛նչ, փորձեք ուրախանալ, հպարտանալ, որ ձեր ընկերները, նախկին կուսակիցները, համախոհներն այսօր ԱԺ-ում են, որ Արզումանյանը, լինելով պրոֆեսիոնալ, փորձված դիվանագետ, դեսպան է, որ…
Որ Զարուհին ծիրան շատ է սիրում, սկսել է քաղել և շատ է «էժանացրել» ծիրանը։
Մի խոսքով` քաղաքական գործիչներ եք, քաղաքական համակիրներ, բայց մի փոքր էլ մարդ եղեք։
Իսկ Դանիան լավ երկիր է, ու շնորհավորենք Ալիկին: Պետք չէ վարկաբեկել նրան և հանրությանը փորձել ինչ-որ բաներ հիշեցնել: Չէ՞ որ նա ձեր իշխանության օրոք բարձր և պատասխանատու պաշտոններ է վարել: Վարկաբեկելով և սևացնելով, դուք մարդկանց վանում եք ձեզնից, դրանով նսեմացնում անցյալը, հեղինակազրկում, դժվարացնում ներկան և վտանգում ապագան:


Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երևանի նախկին փոխոստիկանապետ

Դիտվել է՝ 10809

Մեկնաբանություններ